Իմ մասին

Ողջու՛յն։ Ես Շուշանիկն եմ, ապրում եմ Գերմանիայի հարավում, դասավանդում դպրոցում ու համալսարանում։ Միաժամակ telc ու Goethe քննությունների լիցենզավորված քննիչ եմ ։

Այս պահին գտնվում եմ մայրական արձակուրդում և կարող եմ իմ ՝ հայրենակիցներիս «օգնելու» վաղեմի ցանկությունը վերջապես իրականություն դարձնել ու պատասխանել ինձ շատ հաճախ տրվող հարցերին։

«Ո՞ր քննությունը հանձնեմ Գերմանիայում սովորելու համար։ Բ մակարդակը բավական է։ Ախր էսքա՜ն աղբամանները ինչների՞ս են պետք, սրանք ինչի՞ համար են։ Ո՞րն է ամենամատչելի տարբերակը (եվրոպական) քաղաքներ այցելելու համար։ Ո՞ր քաղաքը արժի գնալ, որ գոնե 5 տարի տպավորության տակ մնամ»:

Այս բլոգը նվիրվում է այս և այն հարցերին, որոնք անընդհատ տրվում են ինձ։ Այն թեմաներին, որոնք կարևոր են Գերմանիան առաջին անգամ այցելած , այստեղ ուսանելու, աշխատելու, ապրելու ցանկություն ունեցող անձանց ու այն ամենին, ինչ վերաբերում է Գերմանիային, այստեղի կյանքին ու կենցաղին։

Սիրելի՛ ընթերցող, ինքդ կարող ես քեզ հետաքրքրող հարցերով ու թեմաներով մասնակից դառնալ այս բլոգի «ձևավորմանը»։