Լեզվական գիտելիքներ

Գերմանիայի ուսումնական հաստատություններում ուսանելու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը գերմաներենի (շատ) լավ գիտելիքների ապացույցն է։ Կան ֆակուլտետներ, որտեղ ուսուցման լեզուն անգլերենն է։ Այդ դեպքում գերմաներենի լավ իմացությունը պարտադիր չէ։

Իսկ գերմաներենի գիտելիքների ապացույց ծառայում են telc/Goethe/TestDaF/ DSH պաշտոնական սերտիֆիկատները։

Telc & Goethe քննություններ կարող ես հանձնել նաև Հայաստանում։ Սակայն բազում համալսարաններ , այդ թվում այն համալսարանը, որտեղ ես եմ դասավանդում, չեն ընդունում արտասահմանում հանձնված քննության արդյունքները։
Բոլորս էլ, կարծում եմ, գիտենք՝ ինչու։ 😉

Գերմանիայի 16 նահանգներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կրթական համակարգը։ Դրա համար այն կանոններն ու օրենքները, որոնք գործում են Գերմանիայի հարավում, պարտադիր չէ, որ գործեն նաև Գերմանիայի հարավ-արևելքում։ 🙂

Այդ նպատակով կարող ես հստակ ինֆորմացիա ձեռք բերել այն համալսարանի պաշտոնական կայքում, որտեղ ուզում ես ուսանել։ Իմիջայլոց, Գերմանիայի յուրաքանչյուր համալսարան ունի իր պաշտոնական կայքը, որտեղ կարող ես գտնել համալսարանին վերաբերող ցանկացած ինֆորմացիա։

Իսկ ի՞նչ քննություններ կան և որո՞նք են տարբերությունները։ Որտե՞ղ կարելի է այդ քննությունները հանձնել։ Ո՞ր քննություններն են ընդունում Գերմանիայի բոլոր համալսարանները։ Այս և մյուս թեմաների մասին առանձին դաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով