Խնայել և համեղ ուտել

Ի՞նչ անել, երբ ճանապարհորդելիս բյուջեդ սեղմ է, բայց նաև ցանկանում ես վայելել ու ծանոթանալ նոր ռեստորանների, ուտեստների և խմիչքների։ 🤨

Ճանապարհորդողների մի քանի տեսակ գոյություն ունի, ինչ վերաբերում է ճանապարհորդության ընթացքում սնվելուն։

  • Այս տեսակի մարդիկ սիրում են խնայել ու ամբողջ ճանապարհորդության ընթացքում ուտում են հաց ու պանիր։ Փոխարենը գումարը ծախսում են ավելի կարևոր բաների վրա։ 🛍️
  • Այս կարգի մարդիկ սննդի վրա չեն խնայում ու պատրաստ են 15€ -ով գնել իրենց սիրած Frappuccino-ն
  • Այս տեսակին պատկանող մարդիկ և’ սիրում են խնայել, և’ սիրում են համով-հոտով բաներ ուտել (ո՞վ չի սիրում) ու ծանոթանալ նոր ճաշատեսակների։ 

Եթե վերջին կետը նաև քեզ է բնութագրում, կարող ես շարունակել կարդալը։ Հակառակ դեպքում ինչ էլ այստեղ գրեմ, քեզ չի հետաքրքրելու։ 😉

Խնայասեր ու համեղ կերակրատեսակներ ուտել սիրող մարդկանց օգնության է գալիս այս հավելվածը։ Վերջինս հնարավորություն է տալիս մատչելի սնունդ գնել և օգնել սննդի կետերին, որպեսզի սննդը դեն չնետեն։ 

Ցավոք, Գերմանիան դեռ պատկանում է այն երկրներին, որտեղ սնունդը դեն է նետվում։ Ո՛չ, խոսքը չի գնում փչացած սննդի մասին։ 

Վերևում նշված հավելվածը ներբեռնում ես հեռախոսումդ, լրացնում մի քանի տվյալներ ու voilà….😎

Այդ հավելվածի օգնությամբ կարող ես օգտվել սննդի տարբեր կետերից, սուպերմարկետներից, ռեստորաններից, հացի խանութներից և այլն։ 

Սա, օրինակ, 3,50 եվրոյով աղբից «փրկած» սնունդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով