FlixBus-ը գերմանական և եվրոպական քաղաքներ այցելելու ամենամատչելի, բայց ոչ արագ տարբերակներից մեկն է։ FlixBus-ի հարմարավետ (ի դեպ կանաչ) ավտոբուսներով կարող ես այցելել ավելի քան 40 երկիր ու 3000 քաղաքներ։
Ավտոբուսի տոմսերը կարող ես ձեռք բերել կամ իրենց պաշտոնական կայքում, որը, իմիջայլոց, հասանելի է տարբեր լեզուներով, կամ FlixBus & FlixTrain հավելվածում։
Ավտոբուսներում կա ինտերնետ կապ, վարդակներ՝ հեռախոսները ու համակարգիչները լիցքավորելու համար, զուգարան։
Flix ավտոբուսները ունեն իրենց հատուկ կանգառները։ Թե այդ կանգառները որտե՞ղ են գտնվում (հիմնականում կայարաններին մոտ), կարող ես նայել իրենց կայքում։
Ավտոբուսներում կարող ես վերցնել ճամպրուկներ, (ծալվող) մանկասայլակ։ Որոշ ամիսներին (մայիս- հոկտեմբեր) կարող ես վերցնել նաև հեծանիվ։
Կարևոր։
Մինչև 3 տարեկան երեխաների համար ավտոբուսներում անհրաժեշտ է հատուկ նստատեղեր (car seat), որոնք պետք է վերցնեք ձեզ հետ։ Երեխաների տոմսերի համար շատ հաճախ գործում են զեղչեր։ Ամենամատչելի տոմսի դեպքում երեխաները վճարում են նույնքան, որքան մեծահասակները։
Ինչպես խնայել գումար՝
- Տոմսերը ձեռք բերել ամիսներ, շաբաթներ առաջ
- Առաջին անգամ տոմս գնելու ժամանակ ստանում ես 20% զեղչ
- ADAC-ի անդամները ստանում են 10% զեղչ
- Հաճախ գոյություն են ունենում զեղչեր, որոնք կարող ես փնտրել, օրինակ, այստեղ։

Թողնել պատասխան