Գերմանական համալսարաններում ընդունելության քննություններ

Գերմանական համալսարաններում ընդունելության համար անհրաժեշտ է գերմաներենի լավ իմացություն։ Բացառություն են կազմում այն ֆակուլտետները, որտեղ ուսուցման լեզուն անգլերենն է։
Եթե ցանկանում ես գտնել այն համալսարանները, որտեղ առաջարկվում են անգլերենով ուսուցում,կարող ես նայել այստեղ կամ պետք է շարժվես «google-ը քո ընկերն է սկզբունքով»։ 😉
Համալսարանների համար գերմաներենի լավ իմացության ապացույց են հանդիսանում հետևյալ սերտիֆիկատները՝

TestDaF 4 / TestDaF 5 (համապատասխանում է C1/C2 GER մակարդակին)
—> Այս սերտիֆիկատը ընդունում են բոլոր համալսարանները։ Բացառությունների դեռ չեմ հանդիպել։

DSH 3 (համապատասխանում է C1/C2 GER մակարդակին)
—> Ոչ բոլոր համալսարաններն են ընդունում այս սերտիֆիկատը։

Goethe Zertifikat C2
—> Այս սերտիֆիկատը ընդունում են բոլոր համալսարանները։ Բացառությունների դեռ չեմ հանդիպել։

Telc C1/ Telc C2, Telc C1 Hochschule
—>Ոչ բոլոր համալսարաններն են ընդունում այս սերտիֆիկատը։

Գոյություն ունեն համալսարաններ, որտեղ բավական է լինում C1 կամ նույնիսկ B2 մակարդակը։ Այստեղ կարող ես նայել այն համալսարանները, որտեղ կարող ես Goethe-C1 կամ նույնիսկ Goethe-B2 լեզվական մակարդակով ընդունվել։

Վերևում նշված քննությունները կարող ես հանձնել քո քաղաքի գրեթե բոլոր լեզվական ինստիտուտներում / դպրոցներում, բացառություն են կազմում DSH /TestDaF քննությունները։ Այս քննությունները կարող ես հանձնել հիմնականում համալսարաններում կամ համալսարանին կից լեզվական ինստիտուտներում։
Իհարկե, ամենուր կան բացառություններ ու այս դեպքում ևս «google-ը և համալսարանի կայքերը քո ընկերները պետք է լինեն» ։🫠

Քննություններ հանձնելու գները ամենուր նույնը չեն (120-250 եվրո):

Խորհուրդներ՝

  • Ընդունվելուց առաջ առաջին քայլը պետք լինի համալսարանի կայքը ուսումնասիրելը։ Միայն այստեղ կարող ես գտնել այն ինֆորմացիան, որ քեզ ու ընդունելությանդ համար անհրաժեշտ է։ Յուրաքանչյուն նահանգ ունի իր կրթական համակարգը։ Անգամ նույն նահանգի մեջ յուրաքանչյուր համալսարան ունի իր պայմաններն ու կանոնները։
  • Հանձնիր TestDaF կամ Goethe C2 -քննություն։ Վերջիններս ընդունվում են բոլոր համալսարանների կողմից:👩‍🎓

Շարունակելի․․․․

Մեկ պատասխան “Գերմանական համալսարաններում ընդունելության քննություններ”-ին

  1. Schnorhakalutyun. Schat informativ er.

Թողնել պատասխան Alina-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով